Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Էդվարդ Տիգրանյանը իր վարած ПАЗ 672 մակնիշի 32 75 Լ համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և այնուհետև հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Դալարիկ գյուղի բնակիչներ, 17-ամյա Խոսրով Մանուկյանն ու 17-ամյա Նարեկ Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ այստեղ: