Ձեռնտու գործարք. ո՞ր մեքենաներն են ամենաշահութաբերը վաճառելու դեպքում
«Автостат инфо» ընկերությունը և «Ճիշտ գին» նախագծի փորձագետները կազմել են Ռուսաստանում վաճառելու համար ամենաձեռնտու ավտոմեքենաների ցանկը: Մասսայական վաճառվող մեքենաների թվում ամենաշատը հնարավոր է գումար վաստակել երեք տարվա վազք ունեցող «Toyota Highlander»-ից: Պրեմիում դասում՝ նույնքան վազք ունեցող «Porsche Macan»-ից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հայտնում է «Российская газета»-ն, այս մեքենաները ոչ միայն չեն էժանացել 2014 թվականից ի վեր, այլև թանկացել են համապատասխանաբար 4.06 և 2.98 տոկոսով:
Ցանկում այս մոդելներին հաջորդում են հետևյալ մոդելները. Mazda3, Toyota LC Prado, Mazda CX-5, VW Touareg, Toyota RAV 4, Mazda6, Hyundai Santa Fe, Subaru Forester և Toyota Corolla: Տվյալ մեքենաների վաճառքից սեփականատերերը գումար վաստակել չեն կարողանա, սակայն նաև շատ քիչ գումար կկորցնեն, ինչը ևս ձեռնտու է այս դեպքում: