Սև ծովում լողալն արգելվել է. փոթորիկ է մոտենում
Վրաստանի սևծովյան ափերին կարմիր դրոշակներ են տեղադրվել, քանի որ փոթորիկ է սպասվում: Այս մասին հայտնել է «Sputnik Վրաստան»-ը՝ հղում տալով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հաղորդագրությունը:
«Սև ծովի ափերին 5-բալանոց փոթորիկ է սպասվում: Մենք անմիջապես համապատասխան քայլեր ենք իրականացրել: Բոլոր ափամերձ շրջաններում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչը նշանակում է, որ լողալն արգելվում է», - նշվում էհաղորդագրության մեջ:
Բացի այդ, փրկարարներն անձամբ են տեղեկացնում հանգստացողներին վտանգի մասին և խորհուրդ են տալիս զերծ մնալ արտակարգ իրավիճակներում հայտնվելուց:
Լողալ կրկին կթույլատրվի, երբ լողափին սպիտակ դրոշակներ հայտնվեն: