C-350-ն ավելի քան բավարար է Ադրբեջանի դեմ պայքարելու համար, եթե ՀՀ-ն ունի ՌԴ-ից այն գնելու հնարավորություն, պետք է ձեռք բերի դա. ռուս փորձագետ. Tert.am
«Tert.am»-ը գրում է. Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ Հայաստանը պետք է կենտրոնանա ոչ թե նրա վրա, թե ինչ հակաօդային պաշտպանության համալիրներ ունի իր հակառակորդ Ադրբեջանը, այլ փորձի հասկանալ, թե ինչ հարվածային զինատեսակների ունի վերջինս, որպեսզի դրանցից պաշտպանվող համակարգեր ձեռք բերի:
Ռուս ռազմական փորձագետը Tert.am-ի հետ զրույցում «ոչ կոռեկտ» համարեց ադրբեջանական լրատվական կայքերի համեմատությունը, ըստ որի, քննվում էր Հայաստանի՝ C-350 գնելու վարկածը ու նաև մատնանշվում, որ դրան հակառակ, Ադրբեջանն ունի իսրայելական արտադրության «Բարաք 8» ՀՕՊ համակարգը:
«Եթե Հայաստանն ունի հնարավորություն ձեռք բերելու C-350, պետք է ձեռք բերի այն: Բայց դրա համար ֆինանսապես հնարավորություններ են պետք: Ես հասկանում եմ, որ Հայաստանը կցանկանա այդ զենքը ձեռք բերել այլ պայմաններով, իսկ Ռուսաստանը ցանկանում է փող աշխատել դրանով: Հայաստանի՝ այդ զենքը ձեռքբերելու հիմնական խնդիրը ֆինանսական է լինելու»,- նշեց նա:
Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ Հայաստանը C-350-ը ձեռքբերելով կարող է հավասարակշռել իր հնարավորությունները Ադրբեջանի հետ: «Հայաստանն ունի միայն C-300-ի բավականին վաղ արտադրությունը, որը այնքան էլ վատը չէ, բայց ամեն դեպքում պետք է դրա թարմացումը: C-350 ստանալն ավելի քան բավարար է Ադրբեջանի դեմ պայքարելու համար: Հարվածային հրթիռներ իրականում Ադրբեջանը չունի էլ: Այն նաև լավ միջոց է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար»,- նշեց նա:
Մանրամասները՝ այստեղ.