Այն մասին‚ թե ինչպես են ԱՄՆ և ԵՄ պետական ինստիտուտներից ֆինանսավորվող պրոյեկտները տանում ՌԴ քաղաքական գիծը
Եթե ձեզ էլ է չարչարում այն հարցը, թե ո՞նց են ԱՄՆ և ԵՄ պետական ինստիտուտներից ֆինանսավորվող պրոյեկտները տանում ՌԴ քաղաքական գիծը, հիշեք, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության խորհրդականին, ի թիվս այլ հանցանքների, մեղադրում են լրտեսության մեջ հոգուտ Ռուսաստանի:
Ազգային Անվտանգության խորհրդականը նախագահի աշխատակազմի՝ ուժային գծով պատասխանատուն է և ունի գաղտնի տեղեկատվության բարձրագույն դոստուպ: Մինչդեռ նա ընդամենն առաջինն էր ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների շարքում:
Հիշեք նաև, որ Գերմանիայի դաշնային կանցլերը պաշտոնանկությունից անմիջապես հետո անցավ աշխատանքի Գազպրոմում: Հիշեք նաև, որ ՌԴ պետական բանկը ֆինանսավորել է Բրեքզիտի հոգևոր հայրերին և Ֆրանսիայի աջերի առաջնորդին:
Պետք չէ մոռանալ, որ Երևանյան ԵՄ գրասենյակի գրեթե ամբողջ ղեկավար անձնակազմը քրեորեն հետապնդվում է խարդխաություների համար, մինչդեռ, ԵՄ դեսպանը ջանք չի խնայում շրջանակային պայմանագրի ստորագրումը տապալելու համար: Այս ամենը անհերքելի փաստեր են: Դուք արեք եզրակացություններ։
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: