Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մեկ տարեկան է. սեպտեմբերի 13-ը վարչապետի համար կրկնակի «տոնի» է վերածվելու
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միստիկ զուգադիպությամբ, սեպտեմբերի 13-ը վարչապետ Կարեն Կարապետյանի համար կրկնակի «տոնի» է վերածվելու. այդ օրը լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, որը նա «կանցկացնի» Ազգային ժողովում՝ սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք աշնանային նստաշրջանի կառավարություն-ԱԺ առաջին հարցուպատասխանին մասնակցելով:
Մեր տեղեկություններով` երկու կողմն էլ «հավուր պատշաճի» պատրաստվում են, հատկապես ԲՀԿ-ն, որը փորձելու է թիրախավորել կառավարությանը: ԱԺ ղեկավարությունն ու ՀՀԿ -ն էլ իրենց հերթին են հակաթույն պատրաստում։ Կառավարությունում դեռ չեն որոշել, թե ինչպես են ամփոփելու իրենց մեկամյա տարեդարձը՝ մեծ ասուլիսի հակված չեն, հնարավոր է վարչապետը հարցազրույց տա, կամ մեկ այլ ձևաչափ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: