Քադիրովի խնդրանքով ռեժիսոր Արիկ Մանուկյանի նկատմամբ քրգործը փակվել է. նրան ԱՄԷ-ից Մոսկվա կուղարկեն
Ռուսաստանցի ռեժիսոր Արիկ Մանուկյանը երջանկի է‚ որ ԱՄԷ-ում դատարանը փակել է իր դեմ եղած քրեական գործը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ռեժիսոր Արիկ Մանուկյանը‚ ով հուլիսին ԱՄԷ-ում անօրինական նկարահանման համար ձերբակալվել էր‚ այժմ սպասում է Մոսկվա վերադարձին:
Մանուկյանը Աբու Դաբիում ձերբակալվել էր մայրաքաղաքի Շայեդ շեյխի Մեծ մզկիթում դրոնով հարսանեկան անօրինական նկարահանում անելու համար: Նկարահանումը համաձայնեցված չէր: Հատուկ թույլտվություն էր պետք ստանալ դրոնով նկարահանելու համար:
Օգոստոսի սկզբին Մանուկյանին աջակցող մի խումբ օգնության խնդրանքով դիմել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին: Այսօր արդեն նախագահի և Չեչնիայի հանրապետության կառավարության կայքում հաղորդագրություն է հայտնվել այն մասին‚ որ Աբու Դաբիի դատարանը Քադիրովի դիմումից հետո փակել է քրեական գործը: