Բիլիարդանոցում աղջկան պատանդ պահած տղամարդը մահացել է
Այսօր Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ վերցրել և սպառնացել, որ կսպանի նրան։
Քիչ առաջ ոստիկանները կարողացել են դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահողին, որը տեղափոխվել է հիվանդանոց։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վնասազերծվածը քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է։
Ավելին՝ այստեղ