Ընտանեկան տրամադրություն. Ռոնալդուի նոր լուսանկարը՝ հղի ընկերուհու և երեխաների հետ
Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուների բախտը բերում է: Մինչ շատ հայտնիներ փորձում են լրագրողների ուշադրության կենտրոնում չհայտնվել, 32-ամյա ֆուտբոլիստը մեծ հաճույքով բոլորին պատմում է իր անձնական կյանքի մասին և սոցկայքերի էջերում կիսվում անձնական արխիվի լուսանկարներով:
Վերջերս կատարած հրապարակումներից մեկն էլ Ռոնալդուի նոր լուսանկարն է երեխաների և իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեզի հետ, ով երեխայի է սպասում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Ընտանեկան տրամադրություն»,- կարճ գրել է Ռոնալդուն:
Ի դեպ, Կրիշտիանու Ռոնալդուն արդեն երեք երեխա ունի, իսկ չորրորդ բալիկը լույս աշխարհ կգա աշնանը: