Որ փողոցների անուններն է ցանկանում փոխել «Ելքը». քննարկման են ներկայացվել որոշման նախագծեր (լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 28-ին‚ «Ելք» խմբակցության անդամներն ավագանու քննարկմանն են ներկայացրել մի շարք փողոցների անվանակոչության վերաբերյալ որոշման նախագծեր:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև որոշումների նախագծերի լուսանկարները‚ որոնցով առաջարկվում է Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների:
Բացի դա‚ Ամիրյան փողոցը կոչել Վռամշապուհ արքայի անունով, Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի անունով:
Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցն առաջարկվում է անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի, Իսակովի պողոտայից սկիզբ առնող և Լենինգրադյան փողոցում ավարտվող նորակառույց փողոցը` Մոնթե Մելքոնյանի անունով: