Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները դինամիկայի հարցում տատանվում են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հուլիսյան մատակարարումները ընկել են 0,40% տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց $47,68 դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան մատակարարումները աճել են 0,27% տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց $52,55 դոլար: