Եթե այսպես շարունակվի, հերթը կհասնի թթի, ծիրանի ու դամբուլի տնական օղիների փառատոններին
Նայում եմ փառատոների շքերթը` խորովածի փառատոն. գաթայի փառատոն. գինու փառատոն:
Մի խոսքով ուտել-խմելիքի փառատոններ:
Որ այսպես շարունակվի. հերթը կհասնի թթի, ծիրանի ու դամբուլի տնական օղիների փառատոններին` առանձին-առանձին նշվող իհարկե: Ասել է սննդի` նյութի փառատոններ. կամ որ նույնն է նյութով հոգևոր արժեքների դուրս մղում ժողովրդական ավանդույթներից. նյութի ու նյութականի արժևորում, առաջնայնություն. ինչու չէ երկրպագություն:
Հետո էլ զարմանում ենք մեր ազգային նկարագրին անհարիր տարբեր երևույթների , վարքագծի տարատեսակ դրսևորումների և այլ կարգի իրողությունների վրա` ցավոք շատ հաճախ մարդկային կյանքեր խլող: Մեղավորները, իհարկե բոլորս ենք` մի մասը ի պաշտոնե, մի մասը անտարբեր լռությամբ, մյուս մասն էլ տրվելով նման նաիվ «մշակութային» տոնակատարություններին:
Բա գինու ու խորովածի փառատոներին այցելած կտրիճն էլ բնականաբար կարևորելով գինու հարգն ու պատիվը և ըստ արժանավույն գնահատելով խորոված-քաբաբ ուտող ազգի ներկայացուցիչ լինելու տիտղոսը, ոչ միայն նման փառատոններին, այլև ցանկացած ուղևորության ժամանակ կարևորելով փառատոնային տրամաբանությունից ենթադրվող «մի կտոր բան, մի թաս օղի-գինի» վայելելու նաև ցուցադրական մոլուցքը: Եվ արդյունքում բազում վթարներ, դժբախտ պատահարներ ողբերգական ելքերով:
Սանասար Կարապետյան. Ֆեյսբուք