Եփրատի հովտում 800 ահաբեկիչ է ոչնչացվել
Սիրիայի կառավարական բանակը ՌԴ Օդատիեզերական ուժերի աջակցությամբ ջախջախել է ԴԱԻՇ խմբավորմանը Եփրատի հովտի Գանեմ-Ալի քաղաքի շրջանում։ Այս մասին գրում է «TASS»-ը՝ հղում տալով ՌԴ ՊՆ-ին:
Գործողության արդյունքում ոչնչացվել են ավելի քան 800 ծայրահեղականներ, հաջողվել է ոչնչացվել 13 տանկ, լայն տրամաչափի գնդացիրներով 39 պիկապ, 9 ականանետ և հրետանային սարքավորումներ։
Դեյր էզ-Զոր քաղաքում զինվորականները մարտի մեջ են մտել ԻՊ-ի գրոհայինների հետ Ար-Ռուշդիա թաղամասի սահմանին, գրոհայինների մեծ մասը ոչնչացվել է։