30-ամյա Շարապովան լողազգեստով ցուցադրել է գայթակղիչ կազմվածքը (լուսանկարներ)
30-ամյա Մարիա Շարապովան «DuJour» ամսագրի շապիկի հերոսուհին է դարձել: Ֆոտոշարքում թենիսիստուհին ներկայացել է համարձակ կերպարով: Նա նկարահանվել է բարձրակրունկ կոշիկներով և լողազգեստով: Կերպարը լրացվել է վառ դիմահարդարմամբ: Այս մասին գրում է Teleprogramma.pro-ն:
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱՄՆ-ի «US Open» բաց առաջնությունը: Այն կդառնա մրցաշրջանում վերջինը, դրա համար մեծ սպորտի շատ երկրպագուներ անհամբերությամբ սպասում են Մարիայի հայտնվելուն առաջնությանը:
Շարապովան սպորտից ժամանակավորապես հեռացվելու ընթացքում հասցրել է հանգստանալ, սովորել Հարվարդի բիզնես-դպրոցում և մի քանի ժամադրության գնալ: Սակայն ոչ մի տղամարդ դեռևս չի գերել նրա սիրտը: