Հոգլանդը հեռանում է. ով է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը
ԵԱՀԿ Մինսկի խումբը Միացյալ Նահանգները ներկայացնող նոր մշտական համանախագահ ունի: Այս մասին հայտնում է «Աﬔրկայի ձայնը»-ը՝ հավելելով, որ նոր համանախագահը կլինի Էնդրյու Շոֆերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ներկայիս համանախագահը՝ Ռիչարդ Հոգլանդը իր առաքելությունը կավարտի օգոստոսի 28-ին: Նա այս մասին հայտարարել է Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ժամանակ:
«Նոր համանախագահը շատ փորձառու աﬔրիկացի բարձրաստիճան դիվանագետ է: Կարծում եմ, պետքարտուղարությունը և պետքարտուղարը փայլուն ընտրություն են կատարել»,-ասել է Հոգլանդը: