Ձգտելու եմ մինչև Տոկիո-2020 անընդմեջ հաղթել. Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմիպական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով:
Լրագորղների հետ զրույցում Ալեքսանյանը նշեց, որ անչափ ուրախ և հպարտ, որ 3-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: «Հերթական անգամ աշխարհի չեմպիոնի ոսկին նվաճելուց հետո ձգտելու եմ, որ հաջորդ տարի ևս դառնամ չեմպիոն, հաղթեմ բոլոր այն մրցաշարերում, որոնց կմասնակցեմ: Ձգտելու եմ անընդմեջ հաղթել, մինչև Տոկիո-2020: Չեմ բավարարվելու այս ոսկե մեդալներով, շարունակելու եմ այսպես առաջ գնալ: Փարիզում այնպիսի զգացողություն էր, կարծես Հայաստանում լինեինք, այդ ամենը երկրպագուների շնորհիվ: Շնորհակալություն նրանց»,- ասաց չեմպիոնը:
«Բոլորն էլ տեսել էին թե Վրաստանում ինչ էր կատարվում, և իմ կարծիքով ես այստեղ ամեն ինչ ապացուցեցի: Փարիզում ամեն ինչ չեզոք էր, ոչ Վրաստանն էր, ոչ` Հայաստանը»,- նշեց Ալեքսանյանը վրացի ըմբիշի հանդեպ տարած հաղթանակի մասին: Մարզիկը նաև ը ավելացրեց, որ ըմբշամարտում նախկին կանոններն ավելի լավն էին, քանի որ դրանք մարտը դարձնում էին ավելի դիտարժան, Սակայն ինչ կանոններ էլ լինեն, հավաքականն այնպիսի մարզչական շտաբ ունի, ովքեր կարող եմ միշտ պայքարել ոսկու համար: