Գիտնականները ադամանդի հսկայական պաշարներ են հայտնաբերել
Գերմանացի գիտնականները նոր հետազոտություններ են իրականացրել, որոնց արդյունքում պարզել են, որ ադամանադի հսկայական պաշարներ գոյություն ունեն Ուրան և Նեպտուն մոլորակների միջուկների մակերեսում: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Այս մոլորակների վրա յուրահատուկ «ադամանդե անձրև» է տեղացել՝ շնորհիվ աննորմալ ճնշման, որը ազդել է նյութերի վրա:
Հազարավոր տարիների ընթացքում այդ այդ ադամանդները հողի շերտի հետ իջել են ներքև և հավաքվել միջուկի շուրջը: Այս ուսումնասիրությունները մանրամասն կերպով գիտնականները ներկայացրել են «Nature Astronomy» ամսագրում:
Գիտնականները կարծում են, որ այդ ալմաստների քաշը հասնում է միլիոնավոր կարատների:
Համեմատության համար նշենք, որ ամենամեծ ադամանդը աշխարհում «Cullinan» է կամ ինչպես անվանում են «Աֆրիկայի մեծ աստղը», կշռում 3106.75 կարատ (621.35 գրամ), և դրա չափերը կազմում է մոտավորապես 10 × 10 × 10 սմ: