Ռուսաստանը հավասարության նշան է դնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. ինչո՞ւ է Պուտինը Սարգսյանին ընդունում հենց Սոչիում
Armlur.am-ը գրում է. Սերժ Սարգսյանը վաղը մեկնելու է Սոչի` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվելու են ոչ միայն քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, այլև՝ «Հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»:
Նկատենք, որ հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն էլ լինելու է Սարգսյան-Պուտին հանդիպման գլխավոր թեման, առավել ևս, երբ ՌԴ-ն շարունակում է այս հարցում իր ձեռքը պահել նախաձեռնությունը: Սարգսյան-Պուտին հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով:
Այս տարվա հուլիսի 22-ին Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, սակայն Սերժ Սարգսյանի հետ նման հանդիպում չէր եղել: Ու հիմա Պուտինը «լրացնում է այդ բացը»` պատրաստվելով առանձնազրույց ունենալ նաև Հայաստանի ղեկավարի հետ:
Ընդ որում, Պուտինն այս հանդիպումը կազմակերպել է սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրված հանդիպումից առաջ: Մեկ ուշագրավ փաստ ևս. Պուտին-Ալիև հանդիպումը տեղի էր ունեցել հենց Սոչիում: Հիմա ՌԴ նույն քաղաքում Պուտինը պատրաստվում է դիմավորել Սերժ Սարգսյանին: Քաղաքականության մեջ նման դեպքերը պատահական չեն:
Մանրամասները՝ այստեղ: