Վարդենիսում 17-ամյա աղջիկը փորձել է շենքից ցած նետվել
Վարդենիսում անչափահաս աղջիկը փորձել է շենքից ցած նետվել, ինչը կանխվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ինքնասպանության փորձ կատարելու մասին ահազանգ ստացվել է: Բնակելի շենքի 5-րդ հարկից ցած նետվելու փորձ է արել 17-ամյա մի աղջիկ:
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: