Շիրակի մարզում 27-ամյա վարորդը ձմերուկով բարձված Ford Transit-ով բախվել է հաստաբուն ծառին
Shamshyan.com-ը գրում է. Երեկ` օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահաններում Ford Transit մակնիշի 26 AA 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Բայանդուր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Փրկարարները հատուկ տեխնիկայի և հիդրովլիկ սարքավորումների օգտագործմամբ ավտոմեքենայից դուրս են բերել այնտեղ արգելափակված վարորդին՝ 27-ամյա Հենրիկ Մուրադյանին, ում օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ այստեղ: