Ահաբեկիչները ստիպված են եղել թանկարժեք իրեր վաճառել Բարսելոնայի հարձակումը կազմակերպելու համար
Բարսելոնայում ահաբեկչություն իրականացրած անձիք ոսկի և թանկարժեք քարեր են վաճառել և այդ գումարով ձեռք բերել հարձակման կազմակերպման համար անհրաժեշտ ամեն ինչ։ Այս մասին հայտնում է «El Confidencial»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին տարածած հայտարարությանը:
Ինչպես գրում է թերթը, ահաբեկիչները 1200 եվրո են ստացել և այդ գումարով ձեռք բերել 106 բալոն գազ։ Բալոնները պահվել են Ալկանարի բնակելի տանը, որտեղ օգոստոսի 16-ին՝ Բարսելոնայի ահաբեկչությունից մեկ օր առաջ, պայթյուն էր որոտացել։ Իրավապահները պարզում են, թե ինչպես են թանկարժեք իրերը հայտնվել ահաբեկիչների ձեռքում։
Ինչպես հայտնում է աղբյուրը` ահաբեկչության նախապատրաստությունը սկսվել էր դեռևս 6 ամիս առաջ։