Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 21-ին, ժամը 17.30-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 58 փրկարար ծառայող և անտառտնտեսության 19, ոստիկանության 4 աշխատակից: Մարվել են 63 ծխացող օջախներ:
Արարատի մարզում՝ Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում ժամը 18:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, կվերսկսվեն վաղն առավոտյան:
***
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել են 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:
Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները: