Արթուր Ալեքսանյանը` աշխարհի եռակի չեմպիոն
Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 98 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց ռուս Մուսա Եվլոևին 3:1 հաշվով և դարձավ Աշխարհի եռակի չեմպիոն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Արթուր Ալեքսանյանը, կիսաեզրափակչում 8:0 հաշվով ջախջախելով ուզբեկ Ռուստամ Ասակալովին, քառորդ եզրափակչում` 6:2 հաշվով վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակչում 10:1 հաշվով ` ամերիկացի Թրեյսի Հենքոկին, իսկ 1/16 եզրափակչում 3:1 հաշվով ` իրանցի Սալեհիզադեին, հայտնվել էր եզրափակչում: