Բաքվի կալանավայրերից մեկում այսօր կրկին կալանավոր է մահացել
Ադրբեջանի ընդդիմադիր աղբյուրների տվյալներով Բաքվի կալանավայրերից մեկում այսօր կրկին կալանավոր է մահացել։ Նախնական տվյալներով՝ կալանավոր Արիֆ Փիրիևը ( ծնված 1965թ. Arif Piriyev ) մահացել է երիկամային անբավարարվածությունից ։
Նույն աղբյուրները նշում են նաև, որ Ադրբեջանում կա 35 քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են մոտ 35.000 կալանավորներ և դատապարտյալներ, որից 160-ը քաղբանտարկյալներ են։ Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում մահացել են 17 դատապարտյալներ, որից մեկը քաղբանտարկյալ է ։
Լուսանկարում՝ Ադրբեջանի «Գաբուստան» բանտն է, որտեղ ազատազրկված անձիք խիստ անբարենպաստ պայմաններում են պահվում։ Այս բանտում հիվանդություններից, խոշտանգումներից և դաժան ու անմարդկային վերաբերմունքից մահացությունների աստիճանը շատ բարձր է ։
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք: