Թոռնուհին տատիկից գողացած 30 հազար դոլարը սեքս-խաղալիքների վրա է ծախսել
Գլազգոյի բնակչուհի Նիկոլ Սպեյրսը սեփական տատիկից 30 հազար դոլար է գողացել: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Տատիկի հաշվից բանկոմատով հանած գումարը աղջիկը ծախսել է հիդրոմերսող վաննայի պատվերի, տարբեր գաջեթների, սեքս-խաղալիքների, ինչպես նաև զարդարանքների և շոփինգի վրա:
Միայն վաննան պատվիրելու համար 26-ամյա աղջիկը 500 դոլար է ծախսել: Աղջիկը խոստովանել է մեղքը միայն այն բանից հետո, երբ կինը փորձել է գումար հանել հաշվից և հայտնաբերել է, որ գումար չկա:
Ընտանիքի ծանոթները պատմել են, որ կինը թոռնուհու համար ամեն ինչ արել է, և ոչնչում նրան չի մերժել: Աղջկա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, իսկ տատիկին շուտով կվերադարձնեն գումարը: Այս գործով դատը նշանակվել է օգոստոսի 29-ին: