Ինչպես են ոչնչացրել «ԻՊ» ահաբեկիչների շարասյունը (տեսանյութ)
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ավտոշարասյան ոչնչացման տեսանյութը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Звезда» հեռուստաալիքին:
Օդատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է խոշոր կալիբրի զինամթերքով և ականանետերով ավելի քան 20 ավտոմեքենա, ինչպես նաև զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր: Ոչնչացվել են նաև թվով 200 ահաբեկիչներ: