Տաջիկստանի սահմանային անցակետում թմրավաճառների և իրավապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում Ներքին գործերի նախարարության համատեղ գործողությունների արդյունքում առգրավվել է 114 կգ թմրանյութ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Շաբաթ գիշերը սահմանային անցակետի մոտ ձերբակալվել է թմրավաճառներից մեկը: Մինչ իրավապահները դեպքի բայր կժամանեին, թմրավաճառների և սահմանային անցակետի աշխատակիցների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել»,- նշել է ներքին գործերի նախարարը:
Բախման արդյունքում երկու մաքսանենգներ են սպանվել, մյուսները՝ ձերբակալվել են:
Նա նշել է նաև, որ առգրավված 114 կգ թմրանյութից 83 կգ եղել է հաշիշ տեսակի, 21.2 կգ՝ ափիոն և 9 կգ-ը՝ կանեփ:
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ: