Նոր «BMW M5»-ը՝ երկրագնդի ամենաարագ սեդան (լուսանկարներ)
Բավարիական կոնցեռնը բավական առատաձեռն է գտնվել՝ հրապարակելով թիզերների մի ամբողջ շարք, որը թույլ է տվել որոշակի տպավորություն կազմել նոր սերնդի սուպերսեդանի մասին նախքան ավտոմեքենայի պաշտոնական ցուցադրությունը: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
«F10» պորտալի մասնակիցների տվյալներով՝ նոր «BMW M5»-ը կարող է դառնալ երկրագնդի ամենաարագընթաց սեդանը՝ շնորհիվ չտեսնված հզորության, որը կզարգացնի կրկնակի տուրբոներմղիչով 4,4 լիտրանոց V8-ը: