Իլոն Մասկը դիմել է ՄԱԿ-ին՝ ռոբոտ-մարդասպանների արտադրությունը դադարեցնելու խնդրանքով
Աշխարհի 26 երկրների շուրջ 116 փորձագետներից կազմված խումբը դիմել է ՄԱԿ՝ կոչ անելով արգելել ավտոնոմ զենքի ստեղծումն ու կիրառումը: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը՝ հղում տալով «The Guardian»-ին:
Նշվում է, որ դիմումի հեղինակների թվում է նաև «SpaceX»-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը և արհեստական ինտելեկտի ստեղծմամբ զբաղվող «DeepMind» ընկերության հիմնադիր Մուստաֆա Սուլեյմանը:
Փորձագետները նախազգուշացնում են, որ սպառազինության նոր մրցավազքը աշխարհին սպառնում է 3-րդ հեղափոխությամբ, որը հավասարազոր կլինի միջուկային զենքին:
«Սպառազինության նոր տեսակը կարող է դառնալ դիկտատորների և ահաբեկիչների զենք, որը կօգտագործվի խաղաղ բնակչության դեմ: Հաքերները կարող են կոտրել այն և կիրառել անթույլատրելի նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:
«The Guardian»-ը նշում է, որ ավտոնոմ սպառազինությունը արդեն գոյություն ունի, օրինակ «The Guardian»-ի կողմից ստեղծված «SGR-A1» ռոբոտը, որը որոշ տվյալներով, կարող է ինքնուրույն կրակ բացելու որոշում կայացնել:
«Մարդասպան-ռոբոտների» ստեղծումը պարբերականի տվյալներով իրականացվում է ԱՄՆ-ում և Ռուսաստանում: