«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է գնել Մեսսիին 300 միլիոն եվրոյով
«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է գնել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Russia Today»-ին:
«Mundo Deportivo»-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 300 միլիոն եվրո վճարել:
Մեսսին դեռևս չի երկարացրել կատալոնացիների հետ ունեցած իր պայմանագրի ժամկետը, որն ավարտվել է 2017 թվականի հունիսի 30-ին: «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է այդ դադարի ժամանակ պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ: