Բալահովիտում վրաերթի են ենթարկել պապին և թոռանը. 2-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին:
Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկություն ստացվեց, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Գ. Գրիգորյանը աշխատում է «Կոտայք» հացի գործարանում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով, որ նշված փողոցում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր՝ այդ թվում ողբերգական, և միակ հարցի լուծում կարծում են, որ պետք է նշված փողոցում տեղադրվի արագաչափ:
Մանրամասները՝ այստեղ: