Պետք չէ ոգևորվել. Հենրիխ Մխիթարյանի կոչը՝ թիմակիցներին
Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Սուոնսիին» հաղթելուց հետո կոչ է արել թիմակիցներին չոգևորվել և շարունակել խաղալ նույն կերպ:
«Պետք չէ ոգևորվել, քանի որ ընդամենը երկու հանդիպում ենք անցկացրել: Պրեմիեր լիգայում մեզ դեռ սպասում են 36 խաղեր: Ոսւտի պետք է փորձել հաղթել ամեն խաղում, և վերջում կտեսնենք, թե որտեղ ենք հայտնվում:
Ուրախ եմ, որ կարողացա երկու գոլային փոխանցում կատարել, սակայն ավելի շատ վայելում եմ թիմային աշխատանքը, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է:
Ուրախ ենք, որ Լուկակուն և Մատիչը խաղում են, հույս ունեմ, որ Լինդելյոֆը շուտով կսկսի օգնել մեզ»,- Մխիթարյանն ասել է ակումբի հեռուստաալիքի եթերում: