Հրդեհի հետքերով. Ալիևի մոտ հայերի հետ մրցելը հիվանդություն է դարձել
Ես նման լուրի անհամբեր սպասում էի: Երբ այրվեց Խոսրովի անտառը և մենք օգնություն խնդրեցին Ռուսաստանից, ադրբեջանական մամուլը սկսեց արհամարական տոնով հոդվածների տեղատարափով ողողել կայքերը, թե իբր՝ մի այրված անտառը ի՞նչ է, որ չեք կարողանում հանգցնել ու օգնություն եք խնդրում Ռուսաստանից, տվյալ պարագայում «օգնություն խնդրել» բառակապակցությունը հատուկ շեշտելով:
Այդ ամենից հետո ես ամեն օր սպասում էի, որ շուտով Ադրբեջանում ինչ-որ բան է այրվելու, քանի որ Իլհամ Ալիևի հարթ ուղեղը այնքան կանխատեսելի է, որ զգացվում էր, որ Ալիևը փորձելու ամեն ինչում համեմատվել մեզ հետ ու փորձել ընդգծել իր «առավելությունը»:
Եվ ահա այսօր՝ օգոստոսի 20-ին, առավոտյան 08:45-ին Ադրբեջանում այրվել է ազգային պարկը, ժամը 11:05-ի դրությամբ կրակը գրեթե մարված է եղել: Ալիևի մոտ արդեն հայերի հետ մրցելը հիվանդություն է դարձել:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք