Ահաբեկիչները հրթիռակոծել են Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը. կան զոհեր և վիրավորներ
Դամասկոսում միջազգային ցուցահանդեսի ժամանակ հրթիռակոծություն է տեղի ունեցել: Ահաբեկիչների գործողությունների հետևանքով մահացել է 4 մարդ, ևս 4-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Հրթիռակոծության ժամանակ ցուցահանդեսը դեռևս բացված չի եղել: Հաղորդվում է, որ գործողություններն իրականացրել են զինված խմբավորումները Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանից։
Դամասկոսում միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն վեց տարի դադարից հետո առաջին անգամ անց է կացվում այս տարի: Մասնակցում են 43 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը և Բելառուսը: 20 երկիր ներկայացված է կոմերցիոն կազմակերպությունների կողմից, իսկ 23-ը՝ պաշտոնական կերպով դեսպանատների միջոցով:
Սպասվում է, որ այս տարի ցուցահանդես կայցելի 60-70 000 մարդ: