Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են BMW-ն ու 2 Mercedes-ները. կա վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին:
Ժամը 23:00-ի սահմաններում Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Պռոշյան գյուղի բնակիչ, 30-ամյա Սուրեն Ամիրյանի վարած BMW մակնիշի 35 GԼ 864 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչներ, 32-ամյա Վահան Ուլիխանյանի վարած Mercedes մակնիշի 24 ՕՕ 007 համարանիշի և 33-ամյա Արթուր Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 12 CC 002 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Պատվական Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: