Փրկարարները վնասազերծել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
Օգոստոսի 20-ին, ժամը 13:23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի շենքերից մեկի շքամուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։