Օտարները հայերենի և հայոց այբուբենի մասին
Ճոխ է հայոց լեզուն և առատորեն կվարձատրի ուսումնասիրողին:
Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ)
Հայերենը որպես խոսակցական լեզու, որպես հաղորդակցման միջոց կատարյալ է եղել ի սկզբանե: Իբրև գրական լեզու նա մրցել է հունարենի ու լատիներենի հետ: Հայերենով ստեղծվել են թարգմանական, իմաստասիրական, ճարտասանական, պատմական, քերականական երկեր, որոնք դասվում են հնագույն գրավոր խոսքի համաշխարհային հուշարձանների շարքում: Հայերենը պահպանել է հնդեվրոպական լեզվի բառապաշարի շատ շերտեր, ինչպես և ավելի վաղնջական լեզուների հիմնահետքեր:
Ջանկարլո Բոլոնեզի (իտալացի հայագետ)
Հայերենն իր ճոխությամբ, ճկունությամբ, իմաստաբանական հազարերանգ առումներով փայլատակել է Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»պոեմում: Պոեմ, որը նման է փիլիսոփայական մի փառահեղ տաճարի:
Ժան Պիեռ Մահեժ (ֆրանսիացի հայագետ)
Ավելի քան 2700 մայր լեզուներից հինգից մեկն է հայոց մեծասքանչ լեզուն:
Անտուան Մեյե (ֆրանսիավի լեզվաբսն)
Հայկանուշ Սողբաթյան. Ֆեյսբուք: