Նոր մանրամասներ Լոռիում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին. մահացածները վարորդի դուստրն ու հայրն են եղել (տեսանյութ)
Ստեփանավան-Ալավերդի ճանապարհին օգոստոսի 19-ին ողբերգական վթարի հետեւանքով մահացած 2 ուղեւորները՝ 9-ամյա Սիրանուշն ու 53-ամյա Գագիկ Վարդումյանը, պապ ու թոռ են:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վթարված «Օպել» մեքենայի ուղորներն են: Այս մեքենայում եղել է 6 մարդ: Մեքենան վարել է Վանաձորի բնակիչ 35-ամյա Էդգար Վարդումյանը, որը ոստիկանության աշխատակից է: Վթարի հետևանքով մահացել են վարորդի դուստրն ու հայրը:
Մյուս մեքենայում եղել է Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը կնոջ ու որդու հետ: Մեր տեղեկություններով՝ ընտանիքը վերադառնում էր Գյումրիից, որտեղ բուժման էին գնացել: Մհեր Վարոսյանն աշխատում է Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Ընտանիքը գտնվում է սոցիալապես վատ պայմաններում: