Առեղծվածային դեպք Երևանում. 27-ամյա ֆրանսուհին դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ իրենից սպառնալիքի տակ շորթել են 3800 եվրո
«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Ֆրասնիայի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Տ. Ի.-ի դիմումի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանությանը հայտնել է, որ այս տարվա մարտի սկզբից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում համացանցի «Վ Կոնտակտե» կայքէջի օգտատեր, 28-ամյա Ալբերտ Քոչարյանը հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում իր վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով տարբեր ժամանակահատվածում իրենից պահանջել և ստացել է 3800 եվրո գումար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Ա. Քոչարյանը հաշվառված է Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Քոչարյանին հայտնաբերելու ուղղությամբ: