Հայտնի են Լոռվա ողբերգական ավտովթարի զոհերի և վիրավորների անունները
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել կա 2 զոհ և 7 տուժած:
News.am-ի տեղեկություններով` այսօր՝ օգոստոսի 19-ին, Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ում վթարի ենթարկվածներից մահացել են 58-ամյա Գագիկ Վարդումյանը ու 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը:
Տուժածներից երկուսը՝ 20-ամյա Հերմինե Գասպարյանն ու 20-ամյա Մհեր Վարոսյանը ներկայումս գտնվում են Ալավերդու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Վթարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 35-ամյա Էդգար Վարդումյանը, 23-ամյա Մարիամ Մանյանը, նաև 7-ամյա Էրիկ Վարդումյանն ու Արարատ Վարոսյանը: