Երևանի գարեջրի փառատոնը՝ Կարապի լճում (լուսանկարներ)
Երևանի Կարապի լճի շուրջբոլորն առանձին տաղարաներում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը Երևանի գարեջրի փառատոնի այցելուներին են ներկայացրել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները և առաջարկել թարմ ու տարատեսակ գարեջուր, գարեջրի խարտիկներ։ Մասնակից ընկերություններն ու այցելուները միակարծիք են, որ այս փառատոնը լավագույն միջոցն է հանրությանը ներկայացնելու հայկական գարեջրի լավագույն ավանդույթներն ու գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները։ Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» ծրագրում ամենասիրված ու ավարդականներից է։
Փառատոնային երեկոն ուղեկցվել է համերգային շոու ծրագրով՝ երաժշտական բենդերի, դիջեյների ու պարային խմբերի մասնակցությամբ։ Այցելուներից շատերը նաև բազմաթիվ մրցույթների ու անակնկալների մասնակից են դարձել։ Մրցույթների հաղթողներն արժանացել են քաղաքապետարանի ու մասնակից ընկերությունների մրցանակներին։