Խոշոր ավտովթար Երևանում. Բախվել են «Opel Astra»-ն ու «Toyota Vitz»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է
Shamshyan.com-ը գրում է.այսօր` օգոստոսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում «Գործարանային » մետրոի դիմաց բախվել են 40-ամյա Վահագն Թովմասյանի վարած Toyota Yaris մակնիշի 50 VT 333 համարանիշի և 43-ամյա Գարիկ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 72 GN 772 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության, Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կեղմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկներին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել, իսկ բախման հետևանքով էլ Toyota-ն գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: