Հայաստանում այս տարի 1 կգ խաղողի ինքնարժեքը 120-125 դրամ կլինի
Այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խաղող արտադրողների միության նախագահ Արտակ Սարգսյանը հայտարարեց, որ այս տարի Հայաստանում 1 կգ խաղողի ինքնարժեքը 95 դրամ կլինի, եթե չհաշվենք մարդու աշխատանքի արժեքը։
«Այդ պարագայում խաղողի ինքնարժեքը մեկ կիլոգրամի դիմաց կբարձրանա 10-15 տոկոսով, այսինքն՝ կկազմի 120-125 դրամ»,- նշեց նա։
Այդ պայմաններում, Արտակ Սարգսյանի համաձայն՝ խաղողի մթերման արժեքը պետք է լինի առնվազն 180-200 դրամ։
«Երկու շաբաթ անց՝ մոտ սեպտեմբերի 8-12-ը, հանրապետությունում կսկսվի խաղողի մթերման սեզոնը»,- հավելեց Սարգսյանը։