Այսօր Արցախի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
Այսօր նաև մեր Արցախի հերոսներից Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է: Գևորգը 6 տարեկանում ընտանիքի հետ մեկնել էր ՌԴ, բայց չափահաս դառնալուն պես ընտանիքի միակ զավակը վերադարձել էր հայրենիք ու անցել էր ծառայության: Գևորգի մտքով կյանքում երևի չի անցել, որ վերադառնում է ոչ թե սովորական ծառայության, այլ վերադառնում է պաշտպանելու հայրենիքը, որ վերադառնում է զինակից ընկերոջ կյանքը փրկելու, վերադառնում է կռվելու: Չնայած ուներ հարթաթաթություն և ձեռքի հետ խնդիր, սակայն հրաժարվել է գնալ ստուգման և մնացել է ծառայության:
Ապրիլի 4-ին հրամանատար Հրաչ Գալստյանի ղեկավարությամբ Գևորգը և ընկերները պաշտպանում էին հայրենիքը ահաբեկիչներից: Հենց այդ օրն էլ զոհվեց հերոս Գևորգը:
Շնորհավոր ծնունդդ, եղբայր:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: