Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 9 անձանցից 2-ն անչափահաս են. մանրամասներ
Այսօր՝ Ժամը 12։40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մարդատար «Газель»-ին։
Operativ.am-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացավ, որ վթարի հետևանքով միկրոավտոբուսի 9 ուղևորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են նաև երկու անչափահաս՝ 11 և 5 տարեկան, նրանք լուրջ վնասվածքներ չունեն:
Հիվանդանոց տեղափոխված 9 տուժողներից 8-ի առողջական վիճակը բավարար է:
Նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս կգրվեն հիվանդանոցից: Միայն մեկն է, որ լուրջ վնասվածքներ ունի, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: