Սպանությունը կապ չունի ծառայության հետ. զինակից ընկերոջը սպանած ու դին այրած կասկածյալը տեղափոխվելու է դատարան. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Իջևան), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Լալայանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով պայմանագրային զինծառայող է, կասկածվում է իր ծառայակից, համագյուղացի, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հակայածավալ աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ սպանությունը կապ չունի նրանց ծառայության հետ։
Մանրամասները՝ այստեղ: