«NASA»-ն հրապարակել է Երկրին մոտեցող խոշորագույն աստերոիդի տեսագրությունը
Ամերիկյան «NASA» տիեզերական գործակալությունը ցույց է տվել, թե ինչպես է աշխարհի ամենամեծ աստերոիդը մոտենում մեր մոլորակին: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով «РИА Новости»-ին:
Ըստ աստղագետների, այդ երկնային մարմնի տրամագիծը 4.4 կմ է: Այն սեպտեմբերի 1-ին մեր մոլորակին ամենամոտը կլինի: Աստղագետները նաև պնդում են, որ աստերոիդը իրենից վտանգ չի ներկայացնում Երկրի համար:
Տեսագրության մեջ պատկերված է աստերոիդի ուղեծրի հարթությունը և երկայնությունը: