Մենք ուզում էինք, և նա դարձավ լավագույնն ամեն ինչում. Սամվել Կարապետյանի կինն ու դուստրը շնորհավորել են նրա ծննդյան տարեդարձը (լուսանկար)
Այսօր «Տաշիր գրուպ»-ի նախագահ, հայ բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։ Նրա կին՝ Էթերի Կարապետյանը, ամուսնուն վերջինիս շնորհավորել է նաև «Instagram»-ի իր էջում և գրել է. «Մենք ուզում էինք և նա դարձավ լավագույնն ամեն ինչում։ Դարձավ մարդ, ով փոխեց սկզբում իմ կյանքը, հետո շատ մարդկանց կյանքեր։ Արդեն 29 տարի է՝ մենք ձեռք ձեռքի տված ուղևորվում ենք նույն ուղղությամբ՝ հետապնդելով նույն նպատակներն ու հանձնարարականները։ Միասին ենք։
Դրա համար էլ մենք միշտ կունենանք լավագույնը, որոնց արժանի են մարդիկ, ովքեր աշխատում են իրենց վրա. լավագույն ընտանիքը, լավագույն զավակները, լավագույն հարազատներն ու մտերիմները։ Անգամ օտարները, ովքեր գալիս են մեր կյանք, լավն են։
Կնոջ երջանկության մասին կարելի է ժամերով խոսել, սակայն յուրաքանչյուրն իր համար է ընտրում դրա բաղադրիչները։ Նման լավ ընկերոջ, ամուսնու, երեխաների հոր, մեր տան պահապանի, իր ծնողների և ազգի զավակի, նման լիդերի հետ, մի՞թե դա չէ երջանկությունը, երբ ամեն օր պառկում ես քնելու Աստծուն շնորհակալ լինելով կյանքում ամեն ինչի համար և խնդրում միայն մի բան, որպեսզի քո ամենասիրելի մարդուն Աստված պահապան լինի։ Ծնունդ շնորհավոր, սիրելի’ Սամվել»,-գրել է գործարար Սամվել Կարապետյանի կինը։
Հայրիկին շնորհավորական խոսք է ուղղել նաև նրա դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը․ «Առաջին րոպեից դու դարձար իմ ողջ կյանքի սերը։ Միգուցե, դու որպես իսկական տղամարդ, առաջինը տղա երեխա էիր սպասում, սակայն գեթ մեկ րոպե չթողեցիր ինձ կարծել, որ ես թուլություն ունեմ, քանի որ աղջիկ եմ։ Մանկուց դու ինձ այնպիսի նշաձող տվեցիր, որը թվում է՝ անհնար է անցնել․․․ Ես հասկացա, թե որքան շատ ես դու մեզ սիրում, երբ ես ինքս ծնող դարձա։ Ամբողջ աշխարհն իմ ոտքի տակ է և այն դու ես ինձ նվիրել։ Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե քո կինը, և իմ մայրն այդպիսին չլիներ։ Ծնունդդ շնորհավոր աշխարհիր ամենալավ մարդ»,- գրել է նա։