Բացառիկ լուսանկարներ՝ պայմանագրային զինծառայողի աղմկահարույց սպանությունից. հարցաքննում են կնոջը
Արդեն հայտնել էինք, որ 2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ հայտնաբերվել է մոխրացած դիակ:
ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել դեպքից բացառիկ լուսանկարներ: