Ազերի պատգամավորն իր հոր արձանը դրել է գյուղում
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում բուռն քննարկումների առիթ է դարձել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռուստամ Խալիլովի կողմից իր հոր՝ Գյուլբաբա Խալիլովի ոսկեպատ արձանը հարազատ՝ Սաբիրաբադի շրջանի Նիզամի գյուղի կենտրոնում տեղադրելու փաստը:
Ըստ տեղեկությունների,պատգամավորը պարտադրում է գյուղացիներին միշտ մաքրել արձանի շրջակայքը և այցելել այն: Ազերի երեսփոխանի հայրը բավական հայտնի դեմք է եղել Ադրբեջանում: Նա Սոցիալիստական աշխատանքի հերոս է և հայտնի բամաբակագործ: Նույնիսկ Վիկիպեդիայում նրա մասին հոդված կա: Սակայն ազերի օգտատերերը մի հարց են տալիս.«Արդյո՞ք Գյուլբաբբային այդքան մեծ ուշադրություն կդարձնեին Սաբիրաբադում, եթե նրա որդին չլիներ պատգամավոր»:
Հայտնի փաստ է, որ ազերի գավառական պաշտոնյաները փոքրիկ ֆեոդալներ են իրենց «հայրենիքներում» և դարձել են պատուհաս ժողովրդի գլխին: Անձի պաշտամունքը Ադրբեջանում օրինականացված է: Պետական մակարդակով պաշտվում են հայր և որդի Ալիևները: Դրանից օգտվում են նաև մանր-մունր «ռայոնցի» բդեշխ-ֆեոդալիկները, ովքեր և կյանքի են կոչում իրենց մանկության երազանքները:
Սակայն պետք է նշեմ, որ մեզ մոտ էլ կան որոշ պաշտոնյաներ, որոնք ոչ միայն իրենց ծնողներին են պաշտամունքի առարկա դարձնում,ա յլև հենց իրենց: Վառ օրինակը՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի որոշումներն էին, որի համաձայն իր 65-ամյակին ընդառաջ համայնքում գործող երաժշտական դպրոցն անվանակոչել է իր անունով:
Իսկ 2015 թ-ին՝ 70-ամյակին ընդառաջ գյուղի միջով անցնող Երևանյան փողոցն է անվանակոչել իր՝ սիրելիի և պաշտելիի անունով:
Այստեղից հետևություն. «Ֆրոնտիկագյուլբաբայացումը» տարածաշրջանային բնույթ է կրում և եզակի թեզերից է, որ միավորում է հայ և ազերի անմակարդակ և «самодур» պաշտոնյաներին:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք